ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ITEC) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

2014-06-09

Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2014-2015թթ. ընթացքում կազմակերպվում են դասընթացներ, որոնց մասնակցելու են հրավիրվում մասնագետներ Հայաստանից: Հնդկական կողմը կատարում է թեկնածուների վերջնական ընտրությունը, ինչպես նաև հոգում է բոլոր ծախսերը: Դասընթացների մասին մանրամասն տեղեկությունները կարելի է ստանալ www.indianembassy.am ինտերնետային կայքում:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ապահովել թեկնածության ներկայացման և հարցաթերթիկի լրացման հետևյալ պայմանները.
•անհրաժեշտ է առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
•դասընթացի մասնակիցը պետք է լինի 25-45 տարեկան
•անհրաժեշտ է ներկայացնել առողջության մասին բժշկական տեղեկանք
•անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է, լեզվի իմացությունը հաստատվում է որևէ ուսումնական հաստատությունում կամ լեզվի ուսուցման կենտրոնում
•հարցաթերթիկը լրացվում է համակարգչային շարվածքով և ներկայացվում 4 օրինակից, որից մեկ օրինակը CD կրիչով, WORD ֆորմատով
•3X4սմ չափսի 4 լուսանկար, որից մեկը CD կրիչով, JPEG ֆորմատով:
•դիմումները պետք է ներկայացվեն դասընթացի մեկնարկից  առնվազն երեք ու կես ամիս առաջ՝ հնդկական կողմին փոխանցելու համար:
Վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Կից ներկայացնում ենք դասընթացների ցանկը և հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։