ՄՐՑՈՒՅԹ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (LIFE SCIENCES) ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2014-05-26
«UNESCO-Equatorial Guinea International Prize for Research in the Life Sciences» մրցանակը կարող է շնորհվել այն անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնք կենսական գիտությունների ոլորտում իրականացրել են մեծ գիտական արժեք ներկայացնող և մարդկային կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրեր և ուսումնասիրություններ:
Մրցանակը ներառում է շքանշան, դիպլոմ և 300.000 ԱՄՆ դոլար, որը հավասարաչափ կբաշխվի երեք հաղթողների միջև:
Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից նյութերից: