ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՝ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ»

2014-05-14

2014թ. նոյեմբերի 7-ին Օկայամայում (Ճապոնիա) տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» երիտասարդական համաժողովը  Համաժողովը կազմակերպվում է Աիչի-Նագոյայում կայանալիք «Կրթություն հանուն կայուն զարգացման» համաշխարհային համաժողովի շրջանակներում:
Երիտասարդական համաժողովի նպատակն է` հնարավորություն տալ երիտասարդներին գաղափարների ու փորձի փոխանակում իրականացնել «Կրթություն հանուն կայուն զարգացման» թեմայի շուրջ, ինչպես նաև քննարկել համաշխարհային մակարդակով կայուն զարգացմանը նպաստող կրթության հետագա խթանման ուղիները:
Համաժողովին կմասնակցեն վերոնշյալ ոլորտում ակտիվորեն ներգրավված 18-35 տարեկան 50 երիտասարդներ ամբողջ աշխարհից:
Համաժողովին մասնակցելու համար դիմորդներից պահանջվում է երաշխավորման նամակ «Կրթություն հանուն կայուն զարգացման» ոլորտին առնչվող կրթական/երիտասարդական ուղղվածության կազմակերպության կամ հաստատության ղեկավարի կամ աշխատակցի կողմից, որը կհաստատի դիմորդի ներգրավվածությունը և ձեռնհասությունը նշված ոլորտում: Նամակը պետք է լինի անգլերենով, ոչ ավելին, քան 1 էջի սահմաններում և պարունակի երաշխավորողի կոնտակտային տվյալները: Մասնակցության հայտերը և անհրաժեշտ այլ փաստաթղթերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` esd2014@goipeace.or.jp մինչև ս. թ. հունիսի 1-ը: Հայտադիմումի ձևը հասանելի է http://www.unesco.org/new/en/youthconference կայքէջում: 
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են համաժողովի կազմակերպիչները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։