Մրցութ` հայ-գերմանական երիտասարդական նախաձեռնությունների մասնակցության
2014-05-13
Ծրագրի խնդիրն է մեծահասակների կրթության տեխնոլոգիաների կիրառման միջոցով ՝
•ճանաչելի դարձնել Հայաստանի և Գերմանիայի սոցիալ – տնտեսական վիճակը և երիտասարդության մասնակցային հնարավորությունները,
•բացահայտել երիտասարդական ներուժը և գաղափարները, մշակել համայնքային համաչափ զարգացման ծրագրեր և միջոցառումներ,
•ստեղծել միջմշակութային և տնտեսական հաղորդակցման, համագործակցության և փոխուսուցման հիմքեր,
•խթանել հանդուրժողականության, փոխըմբռնման և սոցիալական համախմբվածության մթնոլորտի ստեղծմանը, ինչպես նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդության ձևավորմանըÖ‰
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանից 10 երիտասարդ ուսանողի այցելությունը Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի երկրամաս, որտեղ նրանք հնարավորություն կունենա Գերմանիայի երիտասարդ 10 ներկայացուցիչների հետ մասնակցել գործնական ուսուցման ծրագրինÖ‰
Ծրագրի իրականացման ժամկետը նոյեմբերի 9-ից 20-ն էÖ‰ Ուսուցման և աշխատանքային լեզուն գերմաներեն էÖ‰
Մասնակիցների տեղափոխության և կեցության ծախսերը փոխհատուցվում է ծրագրի միջոցներիցÖ‰
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներովÖ‰ Մասնակցության համար կարող են դիմել՝
ա) 18-ից 30 տարեկան երիտասարդները (ուսանողներ)Ö‰ Նախատեսված 10 մասնակիցների համար սահմանված է հետևյալ համամասնությունը. 8 մասնակից՝ 18-ից 25 տարեկան, 2 մասնակից՝ 26-ից 30 տարեկան,
բ) մասնագիտական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ քոլեջների և բուհերի բարձր առաջադիմություն ունեցող և գերմաներեն լեզվով ազատ հաղորդակցվող ուսանողները,
գ) այն երիտասարդները, որոնք ունեն համայնքային հիմնախնդիրների և զարգացման հնարավորությունների մասին որոշակի առաջարկություններ, նախաձեռնություններ,
դ) ունեն կամավոր աշխատանքի կամ երիտասարդական նախաձեռնություններին մասնակցություն փորձ,
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) ինքնակենսագրություն,
բ) «Ինչու եմ ուզում մասնակցել ծրագրին» հիմնավորող նամակ, որում որոշակիորեն պետք է ներկայացվի նաև համայնքային զարգացման իր առաջարկները և ծրագրին համապատասխանության այլ հիմնավորումները՝ հայերեն և գերմաներեն լեզուներովÖ‰ Փաստաթղթային փուլ անցած երիտասարդների հետ կանցկացվի գրավոր ստուգում և բանավոր հարցազրույցÖ‰ Մրցույթը հաղթահարած երիտասարդների հետ կանցկացվի մեկ շաբաթյա ուսուցողական խորհրդատվությունÖ‰
Ցանկացողները կարող են մինչև մայիսի 25-ը դիմել mhakobyan@armntf.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 091-22-11-91 հեռախոսահամարով, Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե ՀակոբյանինÖ‰