ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2014-04-28
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին»,
«Հայաստանի Հանրապետությունում 2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին»,
««Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1929-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»,
««Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1856-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»,
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակում կազմակերպություններին ուսումնական ռոբոտներն անհատույց մատակարարելու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: