Հուշագրի ստորագրում՝ Smart School (խելացի դասասենյակ) ծրագրի ներդրման վերաբերյալ
2014-04-22
Ապրիլի 23-ին, ժամը 1300-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, Samsung Electronics ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը կստորագրեն համագործակցության եռակողմ հուշագիր՝ աշխարհում արդեն լայն տարածում ունեցող Smart School (խելացի դասասենյակ) ծրագրի ներդրման վերաբերյալ:
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։