Բոլոր ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանված կլինեն

2014-04-17

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` 2013 թվականի հունվարի 23-ի N 55-Ա/Ք հրամանով «Լ. Օրբելու անվան համալսարան» ՍՊԸ-ին տրված բակալավրի  կրթական ծրագրով գործունեության N 0050 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին հանձնարարվել է` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ վերոնշյալ բուհի բակալավրի կրթական ծրագրով սովորող  ուսանողների  հետագա ուսումնառությունը պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում շարունակելու ուղղությամբ` նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։