ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2014-04-10

Ապրիլի 10-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված  են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
««Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ  ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում» և « Հատուկ  դպրոցների համար
 նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակում և հրատարակում» ծրագրերի 2014 թվականի ֆինանսավորման չափերը հաստատելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի  N 1579-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։