«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ-2015»

2014-03-18

Գերմանական Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլտի համալսարանի և Բեռլինի տեխնիկական համալսարանի հետ կազմակերպում է «Միջազգային Խորհրդարանական Կրթաթոշակ»
/«ՄԽԿ 2015»/ ծրագիրը, որին ինչպես նախորդ յոթ տարիներին, այնպես էլ գալիք տարում հրավիրված են երեք բուհավարտներ Հայաստանից: 
«ՄԽԿ 2015» ծրագրին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, գերմաներենի գերազանց իմացությամբ, կրթաթոշակ ստանալու պահին 30 տարեկանը չլրացած և Գերմանիայի քաղաքականությամբ և պատմությամբ հետաքրքրվող ՀՀ քաղաքացիները:
 Մասնակիցները հնարավորություն կունենան 15-շաբաթվա գործունեության ընթացքում ծանոթանալ գերմանական խորհրդարանական համակարգին և քաղաքական որոշումների կայացման գործընթացին:
Կրթաթոշակառուներին ամսական տրամադրվում է 450 եվրո և «ՄԽԿ 2015» ծրագիրը հոգում է բնակարանային, ապահովագրական և ճանապարհային ծախսերը: 
Կրթաթոշակների ընտրությունը կատարում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից կազմված անկախ ընտրական հանձնաժողովը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2014 թ. հունիսի 30-ը:
Ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ www.bundestag.de/ips կայքէջից: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։