ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա

2014-03-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  2014թ. մարտի 18-ից  կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները  ռեկտորի  պաշտոնում` լուծելով  2011 թվականի հուլիսի 25-ին  կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են  նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։