Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների հաÕ
2014-03-10
Գնային զեղչը գործում է 2014 թվականի մարտ ամսին կազմակերպված նախապատրաստական դասընթացի մասնակիցների համար:
Դասընթացների ընթացքում կիրառվում են ուսուցման կազմակերպման լեկցիոն-սեմինարային, անհատական, համագործակցային, աշխատաձևերը, դասավանդող մասնագետի ակտիվ մասնակցությամբ:
Պարբերաբար կազմակերպվում են թեստային աշխատանքներ (թեմատիկ և խառը), ինչպես նաև մոտ 200 բանավոր հարցերից կազմված հարցարանից բանավոր ստուգարքներ, պատասխանների վերլուծություններ,որոնք ամրապնդում են անհրաժեշտ կարողություններ և հմտություններ Ձևավորվում է միայն մեկ խումբ:
ՈՒսումնական ծրագիրը ավարտած մասնակիցներին տրվում է հատուկ նմուշի վկայական, որը իրավունք է տալիս 1 տարվա ընթացքում մասնակցելու հավաստագրման քննություն ներին:
Դասընթացը թերի յուրացնելու դեպքում վերապատրաստման մասնակիցը հնարավորություն ունի օգտվել խորհրդատվական հանդիպումներից:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է Կենտրոն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում* (ձև1)` Կենտրոնի ղեկավարի անունով (տնօրեն` Սամվել Պեպանյան).
2) 3x4 չափի երկու լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն.
4) աշխատանքից ազատվածների համար ՝աշխատանքային գրքույկի պատճենը, իսկ աշխատողների համար՝ աշխատանքային գրքույկի բոլոր էջերի պատճենը, հաստատ ված տնօրենի ստորագրությամբ և կնիքով, ինչպես նաև «տվյալ պահին աշխատում է» մակագրությամբ.
5) անձնագրի պատճեն.
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատությունների, հրապարակումների ցանկը).
7) Կենտրոնի բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը ( 2 4 1 2 9 0 0 3 1 8 8 9 0 0, «Յունիբանկ» ՓԲԸ) :
Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը և մակագրությունները ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Կենտրոնի գրասենյակ` մարտի 10-ից մինչև 2014 թվականի ապրիլի 4-ը ներառյալ ժամը 10-ից մինչև 15-ը )` բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի: Կենտրոնի հասցեն` Երևան, «Արաբկիր» , Ադոնցի 11, «Երևանի Ռ.Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոց: Դպրոցի մոտով են անցնւմ՝ թիվ 14, 39, 8, 41 երթուղային տաքսիների երթուղիները («Երազ» գործարանի և ռազմական հոսպիտալի հարևանությամբ): Դասընթացը կկազմակերպվի 2014 թ.ապրիլի 7-ից, մինչև ապրիլի 30-ը՝ 20 օր, շաբաթական` առնվազն 5 օր, տևողությունը` առնվազն 4 ժամ (անհրաժեշտության դեպքում անցկացվում են լրացուցիչ պարապմոնքներ): Դասընթացի արժեքը կազմում է՝
ա) Կենտրոնի կողմից (15-օր, արժեքը` 25000 դրամ) նախապատրաստական դասընթացների մասնակիցների համար՝ 40.000 դրամ:
բ) 2014 թվականին նախապատրաստական դասընթաց չանցած մասնակիցների համար՝ 68.000 դրամ
Մասնակիցների փոխադրման, գիշերավարձի և սննդի ծախսերը կազմակերպությունը չի հոգում:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ Սամվել Պեպանյանին (094-23-07-37, 010 23-07-37 ՝ ժամը 19-ից մինչև 22-ը) կամ 010 23-24-91( թիվ 77 դպրոցի ընդունարան, ժամը 10-ից 14-ը) հեռախոսահամարներով:
*Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել ներքոհիշյալ կայքերից`
http://edu.am/index.php?topMenu=4&menu1=-1
http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548