Հայաստանի թիմը կմասնակցի Չինաստանում կայանալիք պատանիների օլիմպիական խաղերին
2014-03-07
Փետրվարի 27-ից մարտի 5-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին մասկացել է նաև Հայաստանի հավաքականը: Թիմի կազմում հանդես է եկել նաև ՀՀ կրթության և գտության նախարարության Հրաձգության հանրապետական մարզադպրոցի 3 մարզիկ: Զավեն Իգիթյանը պատանինիների առաջնությունում զբաղեցրել է առաջին տեղը` հանրապետությանը բերելով օգոստոսին Չինաստանում կայանալիք պատանիների օլիմպիական խաղերի ուղեգիր: Ռազմիկ Մինասյանը, հանդես գալով շարժական թիրախ վարժությունում, թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը` արժանանալով բրոնզե մեդալի: