Դրամաշնորհների մրցույթ/«Դպրոց-կենտրոնների միություն»/

2014-03-05

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը հրավիրում է ՀՀ տարածքում գրանցված հանրակրթական դպրոցներին մասնակցելու փոքր դրամաշնորհների մրցույթին: Մրցույթի նպատակն է աջակցել  դպրոցների զարգացման ծրագրերի իրագործմանը, մանկավարժական նորարարությունների ներդրմանն ու տարածմանը, դպրոցների միջև համագործակցության ցանցի ընդլայնմանը:
Դրամաշնորհային ծրագրերը պետք է  ուղղված լինեն`
•մանկավարժական թեմաներով գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը,
•հանրակրթական նպատակային ծրագրերի իրագործմանը,
•հոգեբանամանկավարժական հետազոտությունների ու գնահատումների իրականացմանը,
•ներառական կրթության ինդեքսի ներդրման հետ կապված աշխատանքների կազմակերպմանը,
•բարեփոխումների ծրագրերին առնչվող  հետազոտությունների և  վերլուծությունների իրականացմանը,
• կարճատև թեմատիկ վերապատրաստումների կազմակերպմանը,
• դասապրոցեսում կիրառելու նպատակով ՏՀՏ ռեսուրսների շտեմարանի (էլեկտրոնային թեմատիկ պլաններ, դասի պլաններ, թեստեր, դասերի ներկայացում և այլն) ստեղծմանը,
• դաստիարակչական աշխատանքների բարելավման ծրագրի իրականացմանը,
•կրթության որակի ներքին գնահատման համակարգի կատարե¬լա¬գոր¬ծմանը,
•սովորողների գործնական հմտությունների զարգացմանն ուղղված ուսուցման ժամանակակից մեթոդների ներդրմանը,
•սովորողների մասնագիտական կողմնորոշման և հետագա կրթության համար անհրաժեշտ նախադրյալների ձևավորմանը,
•աշակերտական ինքնակառավարման մարմինների գործունեության կազմակերպմանը,
•սովորողների անվտանգության և առողջության պահպանմանն ուղղված գործունեությանը,
•դպրոց-ծնող-համայնք կապերի ամրապնդմանը նպաստող ծրագրերի իրականացմանը,
•մասնագիտական փոխօգնության կազմակերպմանը, լավագույն մանկավարժական փորձի տարածմանը,
•դպրոցի զարգացման ծրագրից բխող այլ ծրագրերի ներդրմանը:
Դրամաշնորհների առավելագույն չափը 1.000.000 ՀՀ դրամ է: Դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններն  ու  ծրագիր-առաջարկի /հայտի/ ձևը կարող եք ներբեռնել` www.dkm.am  կայք էջից:
Դրամաշնորհային ծրագիր առաջարկները ընդունվում են մինչև ս/թ մարտի 20-ը ներառյալ`  աշխատանքային օրերին ժամը 900- 1800-ը   հետևյալ հասցեով` Տիգրան Մեծի 3 նրբ. 17 տ.:
Հարցերի դեպքում զանգահարել «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով` /010/553004/ կամ գրել հետևյալ էլ.հասցեով` usc.union@yahoo.com:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։