Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների հաÕ

2014-03-05

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար:
Դասընթացները կկազմակերպվեն
Երևան քաղաքում /Կրթության ազգային ինստի-տուտ (ԿԱԻ), Տիգրան Մեծ 67, հեռ.` 57-21-00/ և ՀՀ մարզերում
ԿԱԻ Շիրակի մասնաճյուղ, ք. Գյուրի, Ա. Խաչատրյան 77, հեռ.` 0312 6-76-46,
ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք. Վանաձոր, Մանուշյան 2, հեռ.` 0322 2-99-73,
ԿԱԻ Գեղարքունիքի մասնաճյուղ, ք. Գավառ, Արծրունու եղբայրներ 98, հեռ.` 0264 2-13-66/,
ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղ, ք. Հրազդան, կենտրոն թաղամաս, թիվ 13 ավագ դպր, հեռ.` 096-57-24-02/,
ԿԱԻ Սյունիքի մասնաճյուղ, ք. Գորիս, Գուսան Աշոտի 32, հեռ.` 0284 2-40-00/,
ԿԱԻ Կապանի մասնաճյուղ, ք. Կապան, Շահումյան 16ա, հեռ.` 0285 2-27-67/,
ԿԱԻ Արարատի մասնաճյուղ, ք. Արտաշատ, Տերյան 1ա, հեռ.` 0235 2-55-23/,
ԿԱԻ Տավուշի մասնաճյուղ, ք. Իջևան, Բլբուլյան 94, հեռ.` 0263 3-25-53/,
ԿԱԻ Արմավիրի մասնաճյուղ, ք. Մեծամոր, 1-ին թաղամաս 7-1ա շենք, հեռ.` 0237 3-20-60/,
ԿԱԻ Արագածոտնի մասնաճյուղ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 35/1, հեռ.` 0232 3-52-92/,
ԿԱԻ Վայոց Ձորի մասնաճյուղ, ք. Եղեգնաձոր, Արսենյան 11, հեռ.` 0281 2-01-61/:
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձն, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1.դիմում` Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի անունով (ձև 1, լրացվում է տեղում).
2.3x4 չափի երկու լուսանկար.
3.բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4.աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5.անձնագրի պատճենը.
6.մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
7.<<Արդշինինվեստբանկ>> ՓԲԸ-ում Կրթության ազգային ինստիտուտի 2472300529500010 հաշվեհամանին փոխանցված գումարի անդորրագիրը:
Փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների համապատասխանությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են: Դասընթացի տևողությունը 15 օր է: Վերապատրաստման դասընթացի արժեքը 85000 դրամ է, ներառյալ` գրենական պիտույքների, ուսումնական նյութերի տրամադրում:
Մասնակիցների ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել ժամը 900-ից 1400-ն կամ 1400-ից 1900-ն:
Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող` Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներ և հրավիրված այլ մասնագետներ:
Դիմումներն ընդունվում են 2014թ. մարտի 13 –ից ապրիլի 1-ը ներառյալ` Կրթության ազգային ինստիտուտում /սենյակ 215, հեռ. 57-48-20, 55-92-98/ և ԿԱԻ մասնաճյուղերում` ամեն օր` ժամը 900-ից 1600-ն: Դասընթացները կսկսեն ոչ ուշ, քան ապրիլի 5-ը:
 Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ վերը նշված հեռախոսահամարներով, www. aniedu.am կայքից կամ այցելելով ԿԱԻ և նրա մասնաճյուղեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։