Դպրոց կենտրոնների միության տարեկան համաժողով` Ծաղկաձորում

2014-02-27

Փետրվարի 28-ին, ժամը 1100-ին  Ծաղկաձորում կկայանա Դպրոց կենտրոնների միության տարեկան համաժողովը, որին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառման ընթացքում կստորագրվի հուշագիր` «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի և «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամի միջև:
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց:
Մեկնումը` փետրվարի 28-ին,  ժամը   0945ն Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ):
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք իրենց մասնակցությունը հավաստել մինչև փետրվարի 27-ը, ժամը 1700-ը` զանգահարելով  ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն /հեռ. 52-73-43/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։