Խոսք հիշատակի

2014-02-25

2014 թ. փետրվարի 22-ին կյանքի 92-րդ տարում վախճանվել է ականավոր գիտնական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը:
Գուրզադյանը ծնվել է 1922թ. հոկտեմբերի 15-ին, Բաղդադում` 1915 թվականին Արևմտյան Հայաստանից տեղահանված ծնողների ընտանիքում: 1944-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, երկու ֆակուլտետ, ապա ասպիրանտուրան` Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ: Լինելով Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր կազմում՝ Գուրզադյանը մեծ ներդրում է ունեցել միգամածությունների, բռնկվող աստղերի ուսումնասիրման մեջ:
Հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված և մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություններ՝ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին: Հրատարակված աշխարհի խոշոր հրատարակիչների կողմից, նրա գրքերով կրթվել են մասնագետների սերունդներ:
Գրիգոր Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից մեկն է: Դեռևս
1960-ականներին կիրառելով բալիստիկ հրթիռներ՝ը նա ղեկավարեց Արեգակի և աստղերի կարճալիք դիտումները. առաջին թռիչքը կայացել է 1961թ. փետրվարին Կապուստին-Յար ռազմական կայանից: 1969-ին արձակվեց «Պրոցիոն» տիեզերական աստղադիտակը ուղեծրային արբանյակի վրա, ապա «Ալտաիր» ռենտգենյան ուղեծրային աստղադիտակը:
Գուրզադյանի ղեկավարությամբ են ստեղծվել տիեզերական «Օրիոն» ուղեծրային աստղադիտարանները՝ տեղադրված 1971-ին «

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։