«Միջազգային բակալավրիատի» ծրագիր. կվերապատրաստվեն նաև ուսուցիչները

2014-02-24

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ում «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի ճանաչման մասին: Համաձայն հուշագրի` կողմերը խրախուսում են համագործակցությունը և փորձի փոխանակումը «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայական շնորհող ուսումնական հաստատությունների միջև:
Կազմակերպությունը կօժանդակի ՀՀ «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագիրն իրականացնող կրթական հաստատություններին` տրամադրելով ուսումնական նյութեր և կազմակերպելով դասավանդողների փորձի փոխանակումներ: Նախարարությունը կապահովի համապատասխան կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագրին: Կողմերը պատրաստակամություն են հայտնում  ապահովել «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի` որպես համարժեք կրթական որակավորում ճանաչվելը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով: Կողմերը պատրաստակամություն են հայտնում ուսումնասիրել «Միջազգային բակալավրիատի» ծրագրի հայալեզու դարձնելու հնարավորություները և աջակցել ինչպես «Միջազգային բակալավրիատի» ծրագրի, այնպես էլ Հայաստանի այլ դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և վերապատրաստումների կազմակերպմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։