ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2014-02-17

Գերմաներեն լեզվի ուսուցման խթանման և օտարերկրյա աշակերտներին գերմաներենի դասընթացում առանձնահատուկ ձեռքբերումների համար պարգևատրելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մշակել է մրցանակային ծրագիր, որն իրականացվում է Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների դաշնային խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության /PAD/ կողմից: 
Ծրագրի շրջանակներում՝ բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին հնարավորություն է տրվում ուսուցողական այցով չորս շաբաթ անցկացնել Գերմանիայում /25.06-25.07-2014թ./:
Հայաստանին տրամադրվում է առավելագույնը 3 տեղ:
Դիմելու համար անհրաժեշտ նախադրյալներն են.
-նվազագույն տարիքը՝ 15, առավելագույնը՝ 17,
-գերմաներենի առնվազն երկու տարվա ուսումնառություն,
-չպետք է լինել ավարտական դասարանների աշակերտներ,
-2013 թվականի հունվարից ի վեր՝ չպետք է մասնակցած լինել Գերմանիայի Դաշնային Հանրապետության որևէ պաշտոնական ծրագրի:
-Չեն կարող մասնակցել այն դպրոցականները, ովքեր մեծացել են Գերմանիայում
 Հայտերը պետք է ներկայացնել դեսպանություն՝  մինչև ս.թ. մարտի 10-ը:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով Գերմանիայի դեսպանության www.eriwan.diplo.de կայքէջը:
Կից ներկայացնում ենք ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և հարցաթերթիկների նմուշները:  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։