Մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար /«Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ»/

2014-02-08

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
«Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) բարձրագույն կրթություն,
բ) վերջին տասնհինգ տարվա ընթացքում հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա   աշխատանքային ստաժ,
գ)տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, աշխատանքային օրենսգիրք, կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
Հավակնորդը պարտավոր է ազատ տիրապետել առնվազն մեկ օտար լեզվի և ունենա համակարգչային (առնվազն Word ծրագիր) և այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություն:
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին  մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) երկու լուսանկար 3x4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք  մշտական բնակության վայրից,
ը) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
թ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ
ե)ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ  (նախատեսվելիք  հինգ տարվա պաշտոնավարման համար):
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2014 թվականի  փետրվարի 17-ից  մարտի 18-ը ներառյալ, ժամը 1000- 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ՀՀ կրթության և գիտության  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն:
Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա  2014 թվականի մարտի 25-ին, ժամը՝ 1200-ին  Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում/ք. Գյումրի, Ղուկասյան 30/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։