«Պեպանյան» ուսումնա-խորհրդատվական կենտրոնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության հավաստագրման վերապատրաստման տա
2014-02-12
ա) ուսումնասիրել, յուրացնել և ձեռք բերել կայուն գիտելիքներ վերապատրաստման հարցաշարով նախատեսված օրենսդրական և գերատեսչական նորմատիվ իրավական ակտերից,
բ) թեմատիկ և խառը թեստերով, ինչպես նաև բանավոր քննությամբ ստուգել նյութի յուրացման աստիճանը, հաղթահարել հոգեբանական կաշկանդվածությունը :
Վերապատրաստման արժեքը կազմում է՝25.000 դրամ: Գումարը փոխանցվում է Կենտրոնի «Յունիբանկ» -ում բացված դրամային հաշվին (հ/հ 2 4 1 2 9 0 0 3 1 8 8 9 0 0):
Նախապատրաստական փուլի մասնակիցը կօգտվի գնային զեղչից, եթե մասնակցի հաջորդ՝ պաշտոնական վերապատրաստման 20-օրյա դասընթացին:
Նախապատրաստական խմբում ընդգրկվելու է մինչև 20 մասնակից:
Պարապմունքները կազմակերպվելու են Երևանի թիվ 77 հիմնական դպրոցում, որը գտնվում է զինվորական հոսպիտալի հարևանությամբ (ժամը 15-ից մինչև 19-ը, շաբաթական 5-6 օր, հասցեն՝ Երևան, «Արաբկիր», Ադոնցի 11, հեռ.՝ 010 23-24-91 Լուսինե):
Նախապատրաստական խմբում ընդգրկվելու փաստաթղթերը (դիմում՝ Կենտրոնի տնօրենի անունով, բանկային վճարման անդորագիր, աշխատանքային գրքույկի և դիպլոմի պատճեն) ընդունվում են առվազն 10 օր(սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված):
Պարապմունքները շարունակվելու են մինչև մարտի 28-ը:
Մանրամասն տեղեկությունների համար նախապես զանգահարես՝ (094, 010) 23-07-37 :