ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ 2014-15 ԹԹ-Ի ՀԱՄԱՐ

2014-02-03

Համաձայն ՀՀ ԱԳՆ գրության՝ հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015թթ. Մասնակցության ծրագրի շրջանակներում  ծրագրային առաջարկությունների վերաբերյալ հայտերի ընդունում:Մասնակցության ծրագրի միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցում է անդամ պետություններին իրականացնելու այն ազգային, ենթատարածաշրջանային  և տարածաշրջանային ծրագրերը, որոնք համահունչ են կազմակերպության առաջնահերթություններին և գերակա խնդիրներին:
Հաջորդ երկու տարվա համար ծրագրային առաջարկներ մշակելիս անհրաժեշտ է հատկապես հաշվի առնել կազմակերպության հինգ խոշոր ծրագրերը ( Major Programmes), դրանց հետ կապված ռազմավարական նպատակները (Strategic Objectives) և գործունեության հիմնական ուղղությունները (Main Lines of Action), որոնք ներկայացված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2017 թթ. ծրագիրն ու բյուջեն ներառող 37C/5 փաստաթղթում: Նախապատվությունը տրվելու է Աֆրիկային աջակցող, երիտասարդության և գենդերային հավասարության խնդիրներին առնչվող, ինչպես նաև միջառարկայական բնույթի ծրագրային առաջարկներին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն իր 37-րդ նստաշրջանի ընթացքում ընդունել է Մասնակցության ծրագրի հետագա բարելավմանն ուղղված 37C/ Resolution 72 որոշումը, որը ներառում է ծրագրի իրականացման նոր ժամկետներ և պայմաններ: Համաձայն որոշման` 2014-2015 թթ. Մասնակցության ծրագրին  տրամադրվող ֆինանսական միջոցներն առաջին հերթին կուղղվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար գերակա  նշանակություն ունեցող խմբերին, մասնավորապես` զարգացման ամենացածր մակարդակն ունեցող, զարգացող, հակամարտություններից և տարերային աղետներից տուժած, անցումային տնտեսություն ունեցող, միջին եկամուտով և  զարգացող փոքր կղզի-երկրներին:
Մասնակցության ծրագրի շրջանակներում Ազգային հանձնաժողովը կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել ընդհանուր առմամբ 7 ծրագրային առաջարկ, որոնք, հաստատման պարագայում, կֆինանսավորվեն հետևյալ սկզբունքով. 
•ազգային նախագծեր` առավելագույնը 26 000 ԱՄՆ դոլար,
•ենթատարածաշրջանային և միջտարածաշրջանային նախագծեր` առավելագույնը 35 000 ԱՄՆ դոլար,
•տարածաշրջանային նախագծեր` առավելագույնը 46 000 ԱՄՆ դոլար:

Ծրագրային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել Annex I հավելվածում տրված “Form for submission of a request under the 2014-2015 participation programme”  ձևով:   Ներկայացման ձևի 6-րդ կետում (“37 C/5 activity to which this project relates”) անհրաժեշտ է հստակ մատնանշել ծրագրի առնչությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37 C/5 փաստաթղթում առկա պարբերություններին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին համապատասխանող ծրագրային առաջարկներ մշակելու և դրանց հայտերը պատշաճ ձևով կազմակերպությանը ներկայացնելու նպատակով խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել կից ներկայացվող բոլոր նյութերը:
Ծրագրային առաջարկները` թղթային և էլեկտրոնային տարբերակներով մինչև 2014թ. մայիսի 10-ը ներկայացնել ՀՀ ԿԳՆ Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։