ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ-2014
2014-01-29
I.առկա` Հայաստանում, մեկամսյա ժամկետում
II.հեռավար (on-line)
I.Մեկամսյա վերապատրաստում Հայաստանում.
Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված հետևյալ մեկամսյա ծրագրերով.
Ա1.Ուսուցում մանկապարտեզում
Բ1.Ուսուցում մեկօրյա դպրոցում
Գ1.Դպրոցների կառավարում
Դ1.Լրացուցիչ կրթության և արտադասարանային դաստիարակության կազմակերպում (երգ, պար, թատրոն, նկարչություն, ձեռագործ և այլն)
Ա2.Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում (երկրորդ մակարդակի ծրագիր` վերապատրաստում վերապատրաստողների համար (Training of Trainers)
«Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում» ծրագրին կարող են մասնակցել.
•Հայաստանում ՀՀ ԿԳՆ ծրագրով առնվազն մեկ անգամ վերապատրաստումն անցած ուսուցիչներ,
•տեսուչներ
•ուսուցչական աշխատանքի գնահատմանը մասնակցող և բարելավմանը նպաստող այլ պաշտոնյաներ
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր:
«Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում» ծրագրի մասնակիցներին տրվելու է տեղերում տարրական ուսուցման վերապատրաստում իրականացնելու իրավունքը հաստատող ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայական:
Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրատունը, և Հայաստան մուտքի արտոնագրի (մուտքի վիզա) ծախսերը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի մեկնարկային օրւ՝ հուլիսի 1-ը:Հյուրատան հասցեն կփոխանցվի լրացուցիչ:
Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.
30 հունիսի` հյուրատուն մուտքի և տեղավորման օր
1 հուլիսի` ծրագրի բացում
29 հուլիսի` հյուրատանից ելքի օր:
Ավելի վաղ ժամանելու և ուշ մեկնելու պարագայում մասնակիցների համար կսահմանվեն հյուրատանը մնալու զեղչված գներ:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 2-ը ներառյալ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել.
1.Ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը (հայտաձևը կցվում է),
2.Համայնքի, հաստատության կամ կազմակերպության կողմից տրված գործուղման տեղեկանք:
Մասնակցության պաշտոնական հաստատումները ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով հունիսի 4-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում` խնդրում ենք տեղեկացնել նախապես:
Ծրագրերի ընդհանուր նկարագիրը և հիմնական դասախոսների ցանկը կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին հունիս ամսվա ընթացքում: Բոլոր խմբերի ուսումնական ծրագրերում ներառվելու են.
•մանկավարժություն
•հոգեբանություն
•հիմնական առարկաներ
Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:
II.Հեռավար վերապատրաստում.
Հեռավար վերապատրաստումը կիրականացվի առանձին առարկաների գծով` սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Հեռվար վերապատրաստմանը մասնակցելու համար սահմանափակումներ չկան:
Վերապատրաստման ծրագրին դիմելու, տեխնիկական պայմանների, ծրագրի անցկացման ժամկետների և կարգի վերաբերյալ, ինչպես նաև ամփոփոիչ գնահատման ձևի և կարգի մասին տեղեկությունները կտրամադրենք հունիս ամսվա ընթացքում:
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնից.
Հեռ. 374 10 58-13-91
Ֆաքս. 374 10 52-52-07
Էլ. փոստ. spyurq@yahoo.com կամ info@edu.am
Կից` մասնակցության հայտաձևերը: