ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ 6-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ -4-8 օգոստոսի, 2014թ
2014-01-29
Խորհրդաժողովի մասին նախնական պատկերացում կազմելու և մասնակցության նպատակահարմարությունները որոշակիացնելու նպատակով` կից ներկայացնում ենք Խորհրդաժողովի աշխատանքային ծրագրի նախագիծը: Աշխատանքային ծրագրի և
Խորհրդաժողովի օրակարգի վերաբերյալ ակնկալում ենք ստանալ Սփյուռքի կրթության և դաստիարակության ոլորտում գործող մարմինների, կազմակերպությունների և անձանց առաջարկությունները մինչև ս.թ. հունիսի 10-ը: Առաջարկություններով կարող են հանդես գալ նաև տարբեր պատճառներով Խորհրդաժողովի աշխատանքներին անմիջականորեն մասնակցելու հնարավորություն չունեցող մասնագետները: Առաջարկությունների հիման վրա լրամշակված աշխատանքային ծրագիրը կներկայացնենք մինչև հուլիսի 4-ը:
Կարևոր է նաև նշել թեմատիկ նիստերի ժամանակ որպես զեկուցող հանդես գալու պատրաստակամությունը և զեկույցի թեման: Լիագումար նիստերում ելույթի տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպե, իսկ մասնախմբերում` 10 րոպե:
Խորհրդաժողովը գումարվում է բաց հրավերի տարբերակով և նրան կարող են մասնակցել հայ համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով գործող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների մեկաական ներկայացուցիչներ: Թեմական և Ուսումնական խորհուրդների, կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող համահայկական և համայնքային կազմակերպությունների, հաստատությունների, ըստ նպատակահարմարության, կարող են հանդես գալ թվով երկուսից ավելի ներկայացուցիչներով: Մասնակցելու համար հարկ է լրացնել կից ներկայացվող հայտը և այն փոխանցել ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև 2014թ. հուլիսի 5-ը:
Մասնակցության և ելույթների հարցում նախապատվությունը տրվում է արտերկրի հայ համայնքներում գործող Թեմական և Ուսումնական խորհուրդների, կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող համահայկական և համայնքային կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչների: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մեծ նշանակություն է տալիս օրակարգային հարցերի վերաբերյալ պատվիրակությունների նախնական քննարկումների արդյունքների բանաձևմանն ու ներկայացմանը Խորհրդաժողովում` համապատասխան մասնախմբում զեկույցի տեսքով:
Խորհրդաժողովում կարող են ՀՀ կրթության և գիտության նախարարության և տվյալ երկրի կամ տարածաշրջանի ներկայացուցիչների միջև քննարկման առարկա դառնալ նաև աշխատանքային ծրագրում չընդգրկված և տարածաշրջանային կամ երկկողմանի նշանակություն ունեցող հարցեր, որոնց լուծումը կարող է դրականորեն ազդել տվյալ երկրում կամ տարածաշրջանում ազգային կրթության և դաստիարակության գործի կազմակերպման վրա:
Խորհրդաժողովի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ստանձնում է մասնակիցների կեցության և սննդի ծախսերը: Խորհրդաժողովի սկիզբն ու վերջ են համարվում ծրագրում նշված առաջին և վերջին միջոցառումները: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները:
Պարզաբանումների, հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև առաջարկություններ և ելույթները ներկայացնելու համար դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն.
Հասցե. 0010, Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարության տուն 3,
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, սենյակ 619, 616
Հեռ.` 374 10 58-13-91
Ֆաքս` 374 10 52-52-07
Էլ. փոստ` spyurq@yahoo.com կամ info@edu.am
Ինտերնետային կայքէջ` www.edu.am