ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԳԵՐՄԱՆԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2014-01-21

Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայության «Դպրոցներ. Ապագայի գործընկերներ»  նախաձեռնության  շրջանակում կազմակերպվում  է  վերապատրաստման ծրագրեր գերմաներենի ուժեղացված դասավանդմամբ դպրոցների ուսուցիչների համար:
Նախատեսված են հետևյալ ծրագրերը.
1.Հոսպիտացիոն ծրագիր ուսուցիչների համար, որոնք դասավանդում են 6-18 տարեկան աշակերտներին: Ծրագիրն անցկացվելու է 2014թ. նոյեմբերի 9-29-ը/ժամանման և մեկնման ամսաթվերը/:
2. Երկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ Գերմանիայում՝ գերմաներենի ուսուցիչների համար / սեպտեմբերի կեսից մինչև նոյեմբերի սկիզբը/, որոնք դասավանդում են 10-18 տարեկան աշակերտներին: Այս դասընթացների վերջնական ժամկետները դեռ որոշված չեն:
Մանկավարժական փոխանակության ծառայությունը հոգում է հյուրընկալող դպրոցում հոսպիտացիոն ծրագրի շրջանակում կացարանի և վերապատրաստման դասընթացի, ինչպես նաև բժշկական, արտակարգ պատահարների և պարտադիր ապահովագրության ծախսերը ծրագրի ամբողջ ընթացքի համար: Մասնակիցները ստանում են ճանապարհային ծախսերի համար հավելավճար:
Հայտերը դեսպանություն պետք է ներկայացնել մինչև 2014թ. փետրվարի 14-ը:
Մանրամասն տեղեկատվությանն ու հարցաթերթիկներին  կարելի է ստանալ կից նյութերից:
Հարցաթերթիկները կարելի է ներբեռնել Գերմանիայի դեսպանության www.eriwan.diplo.de կայքէջից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։