Ա. Աշոտյան. «Ժողովրդավարական արժեքները Հայաստանում պետք է խարսխվեն ազգային արժեհամակարգի վրա»
2014-01-17
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հակամարտության ցանկացած իրավիճակային փոփոխության ժամանակ իր հույսը պետք է դնի սեփական ուժերի վրա և փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծի: «Ռազմահայրենասիրական դաստիարակությունը բանակի գաղափարական պատրաստվածության ամենակարևոր ուղղություններից մեկն է: Երիտասարդների բարոյահոգեբանական պատրաստվածությունը, հայրենասիրությունն ու ռազմական դաստիարակությունը հետագա հաղթանակների հիմքն են դառնալու: Համատեղ ծրագրերը բերել են որոշակի արդյունքի, սակայն մատաղ սերնդի դաստիարակության հարցում պետք է շարունակվեն ջանքերն ու համագործակցությունը»»,- նշել է Ս. Օհանյանն ու հավելել, որ պաշտապանության նախարարությունը հայրենասիրական դաստիարակության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համագործակցում է հանրակրթական դպրոցների և բուհերի հետ: Մասնավորապես ՀՀ ՊՆ և ՀՀ ԿԳՆ համատեղ ծրագրով առանձին զորամասեր համագործակցում են դպրոցների հետ. արդեն ավանդական է դարձել ՆԶՊ առարկայի օլիմպիադան, դպրոցականների ճանաչողական այցելությունները զորամասեր, բանակին նվիրված տարբեր հանրային միջոցառումներն ու շարադրությունների մրցույթները:
Համաժողովի ընթացքում հաշվետու ելույթներով հանդես են եկել ՊՆ տեղեկատվության և վերլուծության վարչության պետ Վ. Ավետիսյանն ու ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Ա. Այվազյանը:
Նշվել է, որ առաջիկայում հայրենասիրական դաստիարակության 2014-2019 թթ պետական ծրագիրը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:
Միջոցառման ավարտին տարբեր գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչներ արժանացել են շքանաշանների, պարգևների ու շնորհակալագրերի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգևտարվել է ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալով: