ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

2014-01-16

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը «Հայաստանում աղետների վնասների կանխարգելման և երեխաների խոցելիության նվազեցման» ծրագրի շրջանակներում հրավիրում է իրավասու կազմակերպություններին մասնակցելու դպրոցների սեյսմիկ անվտանգության գնահատման մրցութային ծրագրին:
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ կրթական հաստատությունների և երեխաների անվտանգությունը բնական աղետներից ապահովելու և զարգացնելու ծրագրերը՝ Հայաստանի «ամենառիսկային» տարածքնեում գտնվող «ամենառիսկային» դպրոցների ազգային գնահատման ծրագրի մշակման և իրականացման միջոցով:
Մրցութային ծրագրի փաթեթը կարելի է ձեռք բերել http://unicef.am/am/articles/vacancies կայքից: Կազմակերպությունները նախնական որակավորման նպատակով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ պետք է ներկայացնեն մրցութային փաթեթի անգլերեն լրացված երկու տպագիր և երկու էլեկտրոնային օրինակներ՝ փակ, կնքված ծրարով, որի վրա նշված են կազմակերպության տվյալները, ղեկավարի անունը, էլ փոստը և մրցույթի անունը:
Մրցութային փաթերը ներկայացնել մինչև ս.թ. հունվարի 30-ը, ժամը 1700: Նշված ժամկետից ուշ ներկայացված փաթեթները չեն ընդունվի:
Մրցույթի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից.
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Երևան 0010, Պետրոս Ադամյան 14: Հեռ. 374 10 580 174
Էլ փոստ. mtersargsyan@unicef.org cc (ttovmasyan@unicef.org)

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։