Նախարարական գագաթաժողովին ընդառաջ
2014-01-15
Բոլոնիայի գործընթացի համատեքստում 2015 թվականին Երևանում նախատեսվող նախարարական գագաթաժողովի և Քաղաքական 4-րդ ֆորումի անցկացման կապակցությամբ ստեղծված ԿԳՆ հանձնաժողովն այսօր անցկացրել է իր առաջին նիստը, որի ընթացքում հանձնաժողովը քննարկել է գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես, ներկայացվել են գագաթաժողովին ընդառաջ հնարավոր միջոցառումների անցկացման, Հայաստանում «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» 2-րդ միջազգային համաժողովի կազմակերպման, գագաթաժողովի մասնակիցների ցանկի, օրակարգի, գործընկերների ներգրավման հետ կապված ընթացիկ հարցեր: Հանձնաժողովի աշխատանքներն առավել մանրամասն ներկայացրել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը: