Մեկնարկել է երկրորդ կիսամյակը

2014-01-13

Հունվարի 13-ից հանրապետության հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Համաձայն գործող ուսումնական պլանի` 1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից: Հաշվի առնելով որոշ դպրոցների ֆիզիկական պայմանները` համապատասխան հաստատությունների տնօրինությունները դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և ստացել համաձայնություն` գարնանային և ձմեռային արձակուրդները միացնելու վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։