2013-12-28
Կրթության և գիտության բնագավառի հարգելի գործընկերներ,
սիրելի ուսանողներ և աշակերտներ
ՀՀ կրթության և գիտության նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Ցանկանում եմ, որ գալիք 2014 թվականը մեր պետության և համայն հայության համար լինի նշանակալի հաջողությունների, նորանոր ձեռքբերումների, խաղաղության և բարօրության տարի:
Մաղթում եմ ձեզ աշխատանքային հաջողություններ, անձնական երջանկություն և ամենայն բարիք:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ