Ա. Աշոտյան. «Պետք է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ կառավարության հաստատած գերակա խնդիրների և միջոցառումների ցանկը»
2014-01-13
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ամփոփել է նախորդ տարվա հիմնական արդյունքները` նշելով, որ 2013 թվականին կրթության և գիտության ոլորտում իրականացվել է մեծածավալ աշխատանք: «Իրականացվող աշխատանքը մշտական բնույթ պետք է կրի: Համոզված եմ, որ դրա համար թե որակի, և թե աճի հնարավորություն կա: Հասարակությունը մեզնից ակնկալում է խնդիրների ավելի արագ լուծում, և նախարարությունն իրավամբ ունի այն պոտենցիալը, որ ավելի արդյունավետ բավարարի մեր բնակչության ակնկալիքները:
Հասարակությունը մեզնից ակնկալում է խնդիրների ավելի արագ լուծում, և նախարարությունն իրավամբ ունի այն պոտենցիալը, որ ավելի արդյունավետ բավարարի մեր բնակչության ակնկալիքները: Այո, խնդիրները շատ են, սակայն մենք պարտավոր ենք` նախ լուծել այս պահին լուծվող խնդիրները, սկսել լուծել այս պահին չլուծվող խնդիրները և չստեղծել նոր խնդիրներ»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ ընթացիկ տարում նախարարությունն ունի ներքին և արտաքին կարևորության բազմաթիվ միջոցառումներ: «Պետք է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ կառավարության հաստատած գերակա խնդիրների և միջոցառումների ցանկը` հենց այսօրվանից աշխատելով այդ ուղղությամբ: Ցանկանում եմ նշել, որ նախորդ տարվա աշխատանքները հիմնականում համապատասխանել են մեր կողմից դրված խնդիրներին: Ցանկանում եմ շեշտել, որ 2013 թվականին համապատասխան կառույցների` նախարարությունում կատարված ստուգումների արդյունքների ամփոփումից հետո կլինեն կարգապահական և կազմակերպչական մի շարք միջոցառումներ: Մի կողմից ուրախությամբ պետք է նշել, որ նախարարության աշխատակիցների կողմից աղաղակող բաղթողումներ չեն գրանցվել, սակայն կան հարցեր, որոնք ավելի կազմակերպչական և բովանդակային բնույթի էին, և մենք ինքներս պետք է տեսնեինք մեր աշխատանքի բացթողումները: Ֆինանսական բացթողումների բացակայությունն այլևս ինձ չի ուրախացնում. այդպես էլ պետք է լինի: Մեր հաջորդ քայլն է` կազմակերպչական և բովանդակային աշխատանքների բնույթը դարձնել հենց ինքնագնահատման առարկա` պլանավորումից մինչև մոնիթորինգ: Այն ձևակերպումը, որ տարիներ շարունակ այդպես ենք արել, այլևս արդարացում չէ և իներցիոն բնույթը չի կարող արդարացվել, այսպես կոչված, ավանդույթներով»,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ ընթացիկ տարում նախատեսված են միջազգային մի շարք խոշոր միջոցառումներ` Բոլոնիայի քարտուղարության, ինչպես նաև հաջորդ տարի նախատեսված նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքերի շրջանակում: