ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (սեղմագիր` մամուլ
2014-01-13
Հանրապետության գյուղական հիմնական փոքր, քաղաքային միջնակարգ մեծ և ավագ դպրոցներում իրականացվել է փորձնական վարկանիշավորում, որի արդյունքում կատարվել են տվյալների մուտքագրման և մշակման աշխատանքներ:
Երաշխավորված նվազագույն 9-ամյա կրթությունից անվճար 12-ամյա կրթությանն անցում կատարելու նպատակով վերանայվել են մի շարք իրավական ակտեր:
ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերի եզդիական համայնքների դպրոցներին են տրամադրվել «Եզդիերեն» 4-րդ, 5-րդ և 10-րդ դասարանների դասագրքեր: Կազմակերպվել են ազգային փոքրամասնությունների դպրոցների 20 ուսուցիչ¬ների վերապատրաստման դասընթացներ:
Եվրոպական չափանիշներին համապատասխան մշակվել են նախնական և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների 17 պետական կրթական չափորոշիչներ, ուսումնական պլաններ ու մոդուլային ծրագրեր: Վերապատրաստվել են 1089 Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ուսումնական հաստատությունների դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ, 60 տնօրեններ և տնօրենի տեղակալներ, չափորոշիչներ մշակող 26 փորձագետներ, ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհուրդների 60 անդամներ: Մշակվել է նաև «Մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների զարգացման» ուղեցույց ձեռնարկը, որով և նախատեսվում է պլանավորել և իրականացնել կարիերայի ուղղորդման աշխատանքները քոլեջներում:
20 բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձնական վարկանիշավորման արդյունքում ստեղծվեց բարձրագույն կրթություն տրամադրող հաս¬տա¬¬տությունների վերաբերյալ համապարփակ և թափանցիկ դասակարգման համակարգ:
2013-2014 ուսումնական տարվանից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստեղծված ժամանակակից լաբորատորիաներում անցկացվում են ուսումնական պարապմունքներ: 2013 թվականի սեպտեմբերին ԲՈՒՀ-երի հետ կնքվել են նորարարական ծրագրերի իրականացման դրամաշնորհային պայմանագրեր: Կազմվել և հաստատվել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի գործարկման ղեկավար ձեռնարկի հայերեն տարբերակը:
Վերանայվել է ընդունելության քննությունների համակարգը` իրականացվել են միասնական քննությունների համակարգչային ադապտիվ թեստավորման միջոցով կազմակերպման հնարավո¬րու¬թյան վերլուծական հետազոտումներ և տրվել է ներդրման ծախսերի ֆինանսական գնահատականը:
2013 թվականին հնարավորություն է ընձեռվել պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում իրականացնել 845 ուսանողի համար:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվել են մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մշակման, տեղադրման, ինչպես նաև այդ հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման աշխատանքներ:
ԲՈՒՀ-երի ինքնուրույնությունը մեծացնելու նպատակով իրականացվել է 1 բարձրագույն ուսումնական հաստատության անցում կազմակերպաիրավական նոր ձևի:
Սահմանվել է ուսման վարձի առավելագույն շեմը` ելնելով կրթական աստիճանից և հավատարմագրման արդյունքներից:
Սեպտեմբերին Երևանում տեղի է ունեցել 7 երկրների կրթության նախարարների հանդիպումը, իսկ հոկտեմբերին` «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի իրագործում» կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը: Որակավորումների ազգային շրջանակների տարածաշրջանային ցանցի պատասխանատուների առաջին հանդիպման արդյունքում ընդունվել է հռչակագիր:
ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված ՀՀ կրթության և գիտության նախարարության 8 միջոցառումները կատարվել են սահմանված ժամկետներում: