Կյանքից վաղաժամ հեռացել է Արմեն Մազմանյանը
2014-01-08
Երկարատև հիվանդության պատճառով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Աղասիի Մազմանյանը:
Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով:
Արմեն Մազմանյանը ծնվել է 1960թ. փետրվարի 15-ինÖ‰ Ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1981-86թթ. աշխատել է Երևանի կամերային թատրոնում դերասան, ռեժիսոր, 1986-1988թթ. «Պատանեկան թատրոն-ստուդիա»-ի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, 1986-1988թթ. «Ակունք» ազգագրական երգչախմբի ռեժիսոր,
1987-1989թթ. «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն»-ի, ռեժիսոր, 1989թ. «ԳՈՅ» թատրոն-լաբորատորիայի հիմնադիր և ղեկավար, 1991թ. «ԳՈՅԱԿ Մշակույթի զարգացման գործարարական ընկերակցության» հիմնադիր և ղեկավար, 1995թ. «Ազատ արվեստի ակումբ»-ի հիմնադիր և ղեկավար, 1995թ. «Հայարտ» նախագծի հիմնադիր և ղեկավար, 1996թ. «Ազատ թատրոն» նախագծի հիմնադիր և համահեղինակ, 1998-2011թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դերասանական կուրսի ղեկավար: 2011 թվականից առ այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորÖ‰
Արմեն Մազմանյանն արժանացել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալի, «Մահ իմացյալ անմահություն» և «Մարտական ծառայության» մեդալների:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ցավակցում է Մազմանյանների ընտանիքին և հարազատներին: