Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին՝ նկարներում
2013-12-25
«Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագիրը կրող մրցույթ-փառատոնին այս տարի ներկայացվել են 6-18 տարեկան երեխաների աշխատանքներ 18 երկրներից՝ Աբխազիա, Ուկրաինա, Վրաստան, ԱՄՆ, Արգենտինա, Իրան, Լիբանան, Մեծ Բրիտանիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ուրուգվայ, Սիրիա, Ֆրանսիա, Քուվեյթ, Ռուսաստան, Հարավային Օսիա, Հայաստան և Արցախ: Ընդհանուր առմամբ՝ մրցույթին մասնակցել են Սփյուռքի շուրջ 30 կրթօջախների, Հայաստանի տարբեր մարզերի և Լեռնային Ղարաբաղի արվեստի և հանրակրթական դպրոցների սաներ: Հաշվի առնելով թեմայի բարդությունը և ուսումնական բնույթը` առաջին փուլի մեկնարկից առաջ մանկավարժների համար կազմակերպվել է մեթոդական սեմինար: Մրցույթ-փառատոնն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցները էլեկտրոնային տարբերակով ժյուրիին են փոխանցել իրենց նկարները, որոնցից լավագույններն ընտրվել են ցուցահանդեսի կազմակերպման համար, իսկ հետագայում ներառվել են պատկերագրքում: Երկրորդ փուլ անցել է 350 աշխատանք, որի արդյունքներով շնորհվել է 10 հիմնական և 48 խրախուսական մրցանակ: Լավագույններին տրվել են նաև առցանց քվեարկության մրցանակներ, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրեր և շնորհակալագրեր: Մրցույթին ներկայացված աշխատանքններով հրատարկվել է պատկերագիրք: Մրցույթ-փառատոնի կազմակերպմանն աջակցել է «Արմենթել» ընկերությունը:
Հիմնական մրցանակի արժանացել են`
1. Մոնիկա Ավետիսյան -18 տ., Հարավային Օսիա
2. Արմեն Մավյան-11տ., ԱՄՆ
3. Սամվել Սուջյան-10տ. Ռուսաստան
4. Ռիմմա Հայթյան- 8տ. Ռուսաստան
5. Ակուսթինա Գրիսիքյան-11տ. Արգենտինա
6. Լուսինե Աթայան-14տ. Լեռնային Ղարաբաղ
7. Քախվեջյան Տիգրան- 12տ. Հայաստան,
8.Արսեն Եղիազարյան, Ահարոն Սիմոնյան, Քրիստինե Գևորգյան. Սոֆիա Վարդանյան, Նոռա Բուռնության, Համասփյուռ Գալոյան, Հասմիկ Գրիգորյան, 12տ. Հայաստան, Գեղարքունիք,
9. Մանվելյան Մարգարիտա-11տ., Շահբազյան Լաուրա-12տ., Ղալամքարյան Նարե- 12տ., Ազատյան Ռիմա-12տ. Բալայան Կամո-13տ., Թորգոմյան Լուսինե-9տ. Համբարձումյան Հրաչ-10տ., Թովմասյան Վահագն-11տ. Հայաստան,
10. Էվելինա Այվազյան-10տ., Ավանեսյան Կարինե-12տ. Վարդանյան Էլեն-12տ., Խանոյան Ռուբեն-11տ., Գրիգորյան Անահիտ-11տ. Հայաստան: