ՀՀ ԿԳ նախարարը հանդիպել է Ուկրաինայի դեսպանին

2013-12-24

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ հայ-ուկրաինական համագործակցությունը կրթության բնագավառում անցնող տարվա արդյունքներով գնահատում է դրական: Դեսպանն իր հերթին երախտագիտություն է հայտնել համագործակցված ու արդյունավետ աշխատանքի համար ՝շեշտելով, որ կրթության համակարգում հայ-ուկրաինական համագործակցությունը դիտարկում է հեռանկարային:
Հանդիպման ընթացքում, կողմերն անդրադարձել են  Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ  142 ավագ դպրոցում ուկրաինական կենտրոնի  բացմանը: Հաշվի առնելով, որ 2014 թվականին նշվելու է Շևչենկոյի 200 ամյակը և Ուկրաինայում հայտարարված է Շևչենկոյի տարի,  դեսպանն առաջարկել է ՀՀ ԿԳ նախարարին Հայաստանում և մասնավորապես գրողի անունը կրող դպրոցում նախաձեռնել հայ-ուկրաինական կրթամշակութային միջոցառումներ՝ նվիրված մեծ գրողին: Նախարար Ա. Աշոտյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու Շևչենկոյի անվան դպրոցում նրա անունով թանգարանային դասարան հիմնելու  առաջարկը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև փոխադարձ համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։