«Պեպանյան» ուսումնա-խորհրդատվական կենտրոնի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության հավաստագրման վերապատրաստման Õ
2013-12-16
Երկու փուլով՝ 35 օրյա նախապատրաստում անցած մասնակիցները հնարավորություն կունենան՝
ա) ուսումնասիրել, յուրացնել և ձեռք բերել կայուն գիտելիքներ վերապատրաստման հարցաշարով նախատեսված օրենսդրական և գերատեսչական նորմատիվ իրավական ակտերից,
բ) առնվազն 2 անգամ ամբողջությամբ կրկնել հավաստագրման վերապատ-րաստման հարցաշարով նախատեսված օրենսդրական և գերաատեսչական նորմատիվ ակտերը, թեմատիկ և խառը թեստերով, ինչպես նաև բանավոր քննությամբ ստուգել նյութի յուրացման աստիճանը, հաղթահարել հոգեբանական կաշկանդվածությունը:
Նախապատրաստական փուլի արժեքը կազմում է՝ 25.000, իսկ երկրոդ՝ պաշտոնական փուլի արժեքը՝ 40.000 դրամ:
Ստորև նշված պայմանին բավարարող առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կարող են մասնակցել երկրորդ փուլին:
Առաջին փուլից հետո երկրորդ փուլին մասնակցելու նախապատվությունը տրվելու է առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին (միայն երկրորդ փուլին մասնակցելու պայմանները կհրապարակվի 2014 թվականի գարնանը):
Առաջին փուլի մասնակցության գումարը պետք է փոխանցել Կենտրոնի «Յունիբանկ» -ում բացված դրամային հաշվին (հ/հ 2 4 1 2 9 0 0 3 1 8 8 9 0 0):
Նախապատրաստական փուլի խմբերը գործելու են 2013 թվականի դեկտեմբերից, մինչև 2014թվականի գարնանային պաշտոնական փուլի սկսվելը: Նախապատրաս-տական յուրաքանչյուր խմբում ընդգրկվելու է 15-ից մինչև 25 մասնակից: Նախապատրաստական խմբերը գործելու են ձևավորման հերթականությամբ:
Պարապմունքները կազմակերպվելու են Երևանի թիվ 77 հիմնական դպրոցում, որը գտնվում է զինվորական հոսպիտալի հարևանությամբ (ժամը 15-ից մինչև 19-ը, շաբաթական 5 օր, հասցեն՝ Երևան, «Արաբկիր» ,Ադոնցի-11,հեռ.՝010 23-24-91 Լուսինե):
Մանրամասն տեղեկությունների համար նախապես զանգահարես՝ (094, 010) 23-07-37 :