«Կրթության որակ և համապատասխանություն» համագործակցային ծրագիրն ամփոփող կոնֆերանս

2013-12-11

Դեկտեմբերի 12-ին, ժամը 1000-ին, «Անի Պլազա» հյուրանոցում /հասցեն՝ Սայաթ-Նովա 19, 2-րդ հարկ/  կմեկնարկի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Օուլուի համալսարանի միջեւ կնքված «Կրթության որակ և համապատասխանություն» համագործակցային ծրագիրն ամփոփող կոնֆերանսը:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայունեն  և Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Կոնֆերանսին ներկա կլինեն նաև  Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ:
Այնուհետև Մանկավարժական համալսարանի և Օուլուի համալսարանի միջև համագործակցության արդյունքների, ծրագրի հիմնական խնդիրների և այլ հարցերի վերաբերյալ զեկույցներ կներկայացնեն Օուլուի համալսարանի կրթության ֆակուլտետի դեկան Ռիտա–Լիզա Կորկեամակին, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր, կրթության փորձագետ Պերտի Կանսանեն, Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Հասմիկ Ղազարյան:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։