Արմեն Աշոտյանը հանդիպել է Բրատիսլավայի քաղաքապետի հետ
2013-12-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հանդիպում է ունեցել քաղաքապետ Միլան Ստաշնիկի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն ընդգծել է, որ տարիներ առաջ ինքը ևս ղեկավարել է Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և քաջ տեղյակ է կրթության ոլորտի խնդիրների բարդությանն ու ու պատասխանատվությանը: Քաղաքապետը ներկայացրել է Բրատիսլավայի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների հետ կապված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկած քայլերը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի կառուցվածքը և ընդգծել այն հիմնական ուղղությունները, որոնք այսօր իրականացվում են հանրապետության հանրակրթության ոլորտում: Նշելով, որ Երևանը և Բրատիսլավան քույր քաղաքաներ են, Ա. Աշոտյանը Բրատիսլավայի քաղաքապետին փոխանցել է Երևանի քաքաքապետի ջերմ ողջույնները: Քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի հետ քննարկել և մշակել կրթամշակութային ոլորտի համագործակցության ծրագիր, որը կմերձեցնի երկու քաղաքների բնակիչներին: Այնուհետև նախարար Ա. Աշոտյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ: