Տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ՝ ՀՀ հանրակրթական դպրոցների մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված մաÕ

2013-12-02

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը հայտարարում է տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ` «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում   ՀՀ հանրակրթական դպրոցների մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված մանկավարժամեթոդական նյութեր  մշակելու համար:
Տեղական խորհրդատուների աշխատանքի շրջանակն է՝
•ուսումնասիրել և տեղայնացնել ոլորտում առկա համապատասխան միջազգային փորձը,
•մշակել ՀՀ հանրակրթական դպրոցների մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված մանկավարժամեթոդական նյութեր:
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են`
•բարձրագույն կրթություն մանկավարժության, հասարակական գիտությունների և այլ համապատասխան  ոլորտներում,
•դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառման վերաբերյալ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ,
•ՀՀ հանրակրթական համակարգի և ոլորտում տեղի ունեցող  բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածություն,
•մանկավարժամեթոդական նյութերի մշակման փորձառություն,
•հայերենի գերազանց իմացություն,
•անգլերենի իմացությունը ցանկալի է:                                                                                 

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում, ինքնակենսագրություն  /CV` անգլերեն և հայերեն լեզուներով, 1 լուսանկար, բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, 2 երաշխավորագիր-նամակ [Recommendation letter]:  Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակ մինչև 2013 թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 1700, հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի նրբ. 3, տարածք 17: Հեռախոս (374/10-55-30-04, 091-38-05-39):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։