Տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ՝ «Ներդպրոցական վերահսկողության պլանավորում և իրականացում» համալիր փաթեթ

2013-12-02

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը հայտարարում է տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ` «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում    ՀՀ դպրոցներում «Ներդպրոցական վերահսկողության պլանավորում և իրականացում»  համալիր փաթեթ մշակելու համար:
Տեղական խորհրդատուների աշխատանքի շրջանակն է՝
•ուսումնասիրել ներդպրոցական վերահսկողությանն առնչվող նորմատիվ փաստաթղթեր,
•ուսումնասիրել ոլորտում առկա համապատասխան միջազգային փորձը,
•մշակել  «Ներդպրոցական վերահսկողության պլանավորում և իրականացում»  համալիր փաթեթ,
•վարել վերոնշյալ ուղղությամբ դասընթացներ  դպրոցների տնօրենների համար,
•աջակցել  դպրոցների տնօրեններին  «Ներդպրոցական վերահսկողության պլանավորում և իրականացում»  համալիր փաթեթի  ներդրման գործընթացում,
•փորձարկել  մշակված համալիր փաթեթը և  հաշվի առնելով դպրոցների կողմից արված առաջարկությունները` լրամշակել փաստաթղթի վերջնական տարբերակը ,
•ներկայացնել  համալիր փաթեթի լրամշակված տարբերակները` թղթային և էլեկտրոնային, վեբ-կայքում տեղադրելու համար,
• իրականացնել մշտադիտարկումներ դպրոցներում,
•ներկայացնել ընթացիկ և  վերջնական հաշվետվություններ:

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են՝
•բարձրագույն կրթություն  հանրային կառավարման, կրթության կառավարման և այլ համապատասխան բնագավառներում,
•նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որից 2 տարին՝  կրթության ոլորտում,
•ՀՀ հանրակրթական համակարգի և ոլորտում տեղի ունեցող  բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածություն,
•թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,
•հայերենի գերազանց իմացություն,
•անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է:                                                                                 

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում, ինքնակենսագրություն /CV` անգլերեն և հայերեն լեզուներով, 1 լուսանկար, բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, 2 երաշխավորագիր-նամակ [Recommendation letter]: Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակ մինչև 2013 թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 1700, հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի նրբ. 3, տարածք 17: Հեռախոս (374/10-55-30-04, 091-38-05-39):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։