Տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ՝ «Ինչպես կազմել դրամաշնորհային հայտ» թեմայով նյութեր մշակելու համար

2013-12-02

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը հայտարարում է տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ` «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում  «Ինչպես կազմել դրամաշնորհային հայտ» թեմայով նյութեր մշակելու համար:
Տեղական խորհրդատուների աշխատանքի շրջանակն է՝
•մշակել նյութեր դրամաշնորհային հայտ կազմելու վերաբերյալ,
•իրականացնել « Ինչպես կազմել դրամաշնորհային հայտ»  թեմայով դասընթաց դպրոցի տնօրենների համար:
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են`
•բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնես կառավարման, կրթության կառավարման կամ համապատասխան այլ բնագավառում,
•դրամաշնորհներ նախագծելու և կազմելու նվազագույնը 3 տարվա փորձառություն,
•գնման և ֆինանսավորման կարգերին և մեխանիզմներին առնչվող օրենսդրության մասին համապատասխան բազային գիտելիքներ,
•հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է,    
•միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձի առկայությունը  կդիտվի որպես առավելություն:  
                                                                   
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում,  ինքնակենսագրություն /CV` անգլերեն և հայերեն լեզուներով, 1 լուսանկար, բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, 2 երաշխավորագիր-նամակ [Recommendation letter]:    Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակ մինչև 2013 թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 1700 հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի նրբ. 3, տարածք 17:  Հեռախոս (374/10-55-30-04, 091-38-05-39):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։