Տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ՝ «Մեթոդական աջակցություն ուսուցիչներին՝ գնահատելու չափորոշչի պահանջի կաÕ
2013-12-02
Տեղական խորհրդատուների աշխատանքի շրջանակն է՝
•մշակել ուղեցույցի կառուցվածքն ու բովանդակությունը,
•վարել դասընթացներ ՀՀ հանրակրթական դպրոցի տնօրենի տեղակալների, մեթոդմիավորումների նախագահների և ուսուցիչների համար,
•փորձարկել մշակված ուղեցույցը և հաշվի առնելով դպրոցների կողմից արված առաջարկությունները` լրամշակել փաստաթղթի վերջնական տարբերակը,
•իրականացնել մշտադիտարկումներ դպրոցներում,
•աջակցել դպրոցի տնօրենի տեղակալներին, մեթոդմիավորումների նախագահներին և ուսուցիչներին դպրոցներում ուղեցույցի ներդրման գործընթացում,
•ներկայացնել ուղեցույցի լրամշակված թղթային և էլեկտրոնային տարբերակները ( վեբ-կայքում տեղադրելու համար),
•ներկայացնել ընթացիկ և վերջնական հաշվետվություններ:
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են՝
•բարձրագույն կրթություն հանրային կառավարման, կրթության կառավարման և այլ համապատասխան ոլորտներում ,
•նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որից 2 տարին՝ կրթության ոլորտում,
•ՀՀ հանրակրթական համակարգի և ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածություն,
•գնահատման մեթոդաբանության, չափորոշչահեն կրթության իմացություն,
•ուսումնական/մեթոդական նյութեր մշակելու փորձառություն,
•դասընթացներ և սեմինարներ վարելու հմտություններ,
•թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,
•հայերենի գերազանց իմացություն,
•անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է:
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում, ինքնակենսագրություն /CV` անգլերեն և հայերեն լեզուներով, 1 լուսանկար, բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, 2 երաշխավորագիր-նամակ [Recommendation letter]: Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակ մինչև 2013 թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 1700, հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի նրբ. 3, տարածք 17: Հեռախոս (374/10-55-30-04, 091-38-05-39):