ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2013-11-27

Նոյեմբերի 28 -ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված  են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Էմիլ Աբրահամյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում  տալու մասին»,
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1428-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ
տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 297-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու  և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին»,
«Հայաստանի Հանրապետության  բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2014/2015 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին»,
 ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»
ՀՀ  կառավարության  որոշումների   նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։