Հայ դպրոցական մարզիկներն առաջին անգամ կմասնակցեն Գիմնազիադա - 2013-ին
2013-11-27
Խաղերի ծրագրում ընդգրկված են 8 մարզաձևեր, Հայաստանը ներկայացուցիչները հանդես կգան հինգ մարզաձևերում՝ շախմատ, լող, աթլետիկա, մարմնամարզություն և ձյուդո:
2011-ին Հայաստանը կովկասյան երկրներից միակն է, որ դարձել է դպրոցական մարզիկների համաշխարհային ֆեդերացիայի լիիրավ անդամ և իրավունք ստացել մասնակցելու Միջազգային ֆեդերացիայի կազմակերպած բոլոր միջոցառումներին
Բրազիլիայում կխաղարկվի մեդալների 78 հավաքածու, խաղերին կմասնակցեն 1996-1999թթ. ծնված մարզիկներ աշխարհի 40 երկրներից: Հայաստանը խաղերին մասնակցում է առաջին անգամ: