«Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի մրցանակաբաշխություն
2013-11-25
Նոյեմբերի 26–ին, Ժամը 1400–ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների նոր սրահում կկայանա «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2013թ. մրցանակաբաշխությունը: Մրցանակները կհանձնեն ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ու Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: