Ա. Աշոտյանի հրաժեշտի հանդիպումը Բրունո Սկապինիի հետ

2013-11-18

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի հետ: Նախարարը, շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, նշել է, որ  հայ և իտալացի ժողովուրդների բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունը լավագույն հիմքերն են կրթական համագործակցության զարգացման համար՝ միաժամանակ փաստելով, որ վերջին տարիներին հայկական դպրոցներում և բուհերում իտալերեն լեզվի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին հայ-իտալական կրթական համագործակցության և նախարարության ցուցաբերած աջակցության, մասնավորապես, կրթաթոշակային ծրագրերի, ուսանողների փոխանակման և մի շարք համատեղ միջոցառումների համար: Իր հրաժեշտի խոսքում Բրունո Սկապինիին նշել է, որ Երևանից հեռանում է, որպես Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։