«Ոսկե հուշամեդալ»` ոլորտի մի շարք վաստակաշատ ներկայացուցիչների
2013-11-18
Կրթության ոլորտում ներդրած ավանդի և երկարամյա մանկավարժական գործունեության համար ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր պարգևներ է հանձնել ոլորտի մի շարք վաստակաշատ ներկայացուցիչների: Նախարարի հրամանով ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսումնական մասի վարիչ, պրոֆեսոր Յուրի Կուպալյանը,Երևանի թատրոնի և կինոյի
պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ազիզյանը, ՀՊՃՀ-ի տեսական քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սևան Դավթյանը և Վարդենիսի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Նիկողոս Գասպարյանը: