ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի շնորհավորական խոսքն ուսանողների միջազգային օրվա առթիվ

2013-11-17

Սիրելի ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Յուրաքանչյուր պետության հասարակական, քաղաքական կյանքում առավել կարևորվում է ուսանողության դերն ու մասնակցությունը, քանի որ հմուտ, մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված յուրաքանչյուր պետության տեղն ու դերը` համաշխարհային արագընթաց զարգացումներում:
Մրցունակ գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը յուրաքանչյուր ուսանողից պահանջում է լինել առավել ակտիվ և ներգրավված կրթության ոլորտում ընթացող գործընթացներում: Ոլորտում իրականացվող լայնածավալ կրթական բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի նորովի արժևորումն ու ձեր քաղաքացիական գիտակցությունն է, ինչպես նաև սեփական անձի նկատմամբ ցուցաբերած պահանջկոտությունը:
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր հայազգի ուսանողներին, ցանկանում` հաստատուն կամք, ուսման մեջ և անձնական կյանքում հաջողություններ, ապագայի նկատմամբ լավատեսություն և բոլոր նպատակների իրականացում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։