«Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» խորագրով պաստառների մրցույթ

2013-11-12

«Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է  «Ծխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում» ծրագիրը, որի շրջանակում հայտարարում է «Ծխելու դեմ լավագույն հակագովազդ» խորագրով  պաստառների մրցույթ ՀՀ դպրոցներում:
«Ծխելու դեմ լավագույն հակագովազդ»  պաստառների մրցույթի նպատակն է  նպաստել հասարակության լայն շերտերի, հատկապես`  դպրոցականների շրջանում վաղ տարիքից ծխախոտի օգտագործման  կանխարգելմանը, առողջության վրա ծխելու վնասակար ազդեցության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:
Մրցույթին կարող են մասնակցել  7-11-րդ դասարանների անհատ աշակերտներ, աշակերտական  առանձին խմբեր, դասարաններ: 
Մրցույթը ՀՀ դպրոցներում կմեկնարկվի նոյեմբերի 13-ից:
Մրցույթի ընթացակարգին մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել  հետևյալ հասցեով http://www.schoolcentres.blogspot.com/  կամ զանգահարել Լիլիթ Ադամյանին 099/560104 հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։