Ա. Աշոտյանն ու Վ. Սադովնիչին քննարկել են ՄՊՀ Երևանի մասնաճյուղի բացման եզրափակիչ հարցերը

2013-11-07

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել պաշտոնական այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Սադովնիչիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված հարցեր: 
Քննարկելով ապագա մասնաճյուղի կրթական և գիտական գործունեության հեռանկարները՝ կողմերն ընդգծել են, որ այն ոչ միայն լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների գիտակրթական կապերի ընդլայնման և զարգացման, այլև հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և երկու հասարակությունների  մերձեցման համար:
Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է Հայաստանում կրթության և գիտության ոլորտներում բարեփոխումների ընթացքն ու խնդիրները, այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև միասնական կրթական տարածքի ձևավորմանը:
Ակադեմիկոս  Վ. Սադովնիչին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ կրթական և գիտական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, միաժամանակ ընդգծելով, որ Մոսկվայի պետական համալսարանը պատրաստ է ապահովել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան մասնագիտական բարձրագույն  կրթության կազմակերպումը Հայաստանում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։