ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ/ՈՒԿՐԱԻՆԱ/

2013-11-07

Ուկրաինայի պետական հարկային ծառայության ազգային համալսարանը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցելու նպատակով հրավիրվում են նաև ՀՀ քաղաքացիները:
 ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2012 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ վերոնշյալ համալսարանին տրվել է ԱՊՀ անդամ երկրների՝ հարկային և հարկման ոլորտում կադրերի պատրաստման, մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման բազային կազմակերպության կարգավիճակ:
 Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից կամ այցելելով www.asta.edu.ua կայքէջը: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։